Արցախում էթնիկ զտման մասնակից հատուկ նշանակության զինծառայողը զոհվել է Ուկրաինայում

Ուկրաինայում զոհվել է 2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտման մասնակիցներից մեկը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռամին Աբդուլլաևը։

Սա առաջին դեպքը չէ, երբ նախկինում ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված, այնուհետև օգտագործված և իրենց ճակատագրին թողնված ադրբեջանական բանակի զինծառայողները, այդ թվում՝ էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ֆինանսական վարձատրության դիմաց հայտնվում են Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում, որտեղ հաճախ էլ գտնում են իրենց մահը։

Միաժամանակ նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումների և ինքնասպանությունների բարձր մակարդակ Ադրբեջանի զինված ուժերի այն զինծառայողների շրջանում, որոնք մասնակցել են վերջին պատերազմներին Արցախում։

Գրում է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։