Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը՝ Արցախի նախագահն ասել է, որ դեմ են եղել դրան. «ՄԽ-ի գոյության պայմաններում ևս հնարավոր է եղել արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից ու հուսով ենք՝ կստեղծվեն այլ մեխանիզմներ»: Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ հարցին՝ նշել է. «Չեմ կարող մեկնաբանել Փաշինյանին, բայց մի հարցի կուզեի անդրադառնալ: Արցախի հարցը փակելը, ՄԽ-ի լուծարումը. Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելն իրականացվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում: Ինքն ասում է՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ անում եմ, հեռացրեք ու շարունակեք առանց ինձ: ՀՀ ցանկացած քաղաքացի կրում է իր բաժին պատասխանատվությունը ու հուսով եմ՝ առաջիկա հնարավորության դեպքում, նկատի ունեմ՝ ընտրությունները, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի ու ըստ դրա՝ մենք, որպես արցախցիներ, ևս կկողմնորոշվենք այս հարցերում»: