Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել։ Նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստին։

«Սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն»,- նախիգիծը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նշվեց նաև, որ նոր փոփոխություններով միայն Երևանն ու անմիջապես սահմանակից համայնքներն են 3 մլն դրամի սահմաններում, մյուսները, եթե 5 մլն դրամի չափով չեն, ապա առնվազն 4 մլն դրամի չափով են։

Նախարարի խոսքով ծրագիրը բացվում է բոլոր թիրախային խմբերի համար․ «Ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն այս ամսվանից։ Ծրագիրը բացում ենք խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից, և ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027-ի դեկտեմբերի 31-ը, 2025-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն»,- ասաց Մկրտչյանը։
Նշենք, որ հուլիսի 1–ի դրությամբ հավաստագիր է ստացել ավելի քան 1 600 ընտանիք և իրացվել է ավելի քան 390–ը։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։