Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կասկածներ ունի՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության։

«Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության»,- «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց նա։

«Կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ ոչ առանց Հայաստանի միջամտության։ Ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու ադրբեջանցիները պետք է ՊԲ գործող հրամանատարին թույլատրեին հասնել Հայաստան, իսկ 2 տարի առաջվա նախարարին տանեին Բաքու։ Այդ ցուցակի մասին տեղյակ է նաև Սամվել Շահրամանյանը, և կարծում եմ՝ կգա ժամանակը, ինքն այդ մասին կխոսի»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։