Search
Close this search box.

Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Please enter a valid URL

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի ու Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի՝ որպես իրավական ակտի առկայությունը պետք է լուծարվի։

«Դուք՝ որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը Հայաստանի կողմից։ Արդյոք մտադի՞ր եք կամ ինչպե՞ս անենք, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ալեն Սիմոնյանն էլ շեշտեց՝ կարծում է՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ, ըստ նրա, երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք այս ֆորմատը չեղարկելու, որովհետև Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որևիցե մեկն այլևս չունի, ես չգիտեմ, թե ում հետ դա պետք է քննարկեմ հավանական նիստի պարագայում»,- նշեց ԱԺ նախագահը։

Նա նշեց, թե Արցախն ինքն իրեն լուծարել է։

«Հարաբերությունները հնարավոր են, երբ կա երկու կողմ, ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։