Պետք է փոփոխություններ կատարվեն այն քաղաքականության մեջ որ հիմա տարվում է, Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
-Արցախի կորստի մեջ Փաշինյա՞նն է մեղավոր,- նրան հարց հղեց լրագրողը:
-Ես կարծում եմ, որ Արցախի կորուստը, որոշակի իմաստով, կապված է, այո, այսօրվա իշխանության հետ,- պատասխանեց քաղաքապետը:
-Իսկ նախկինները մեղք չունե՞ն,- հարցրեց լրագրողը:
-Արցախի հետ խնդիրները փաստացի առաջացել են 2020 թվականի պատերազմի արդյունքում, մենք ունեցել ենք պարտություն, որի արդյունքում եղել են լուրջ հետևանքներ: Վերջիվերջո, Արցախը հայաթափվեց 2023 թվականին` այս իշխանության օրոք,- նշեց Փարսյանը: