Արցախցի Սերգեյ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ողջունելի է Եռաբլուրում, Արցախի Կանչը հուշակոթողի կառուցումը…
Բայց հարգելով Արցախյան պատերազմի զոհերի ու մեկ տարի առաջ վառելիքի պահեստի զոհերի ու անհայտ կորածների հիշատակը, չեմ կարող չխոսել այդ մասին։
Վառելիքի պահեստի պայթյունի մեջ իրենց հանցավոր անտարբերությամբ, առաջին հերթին մեղավոր են Արցախի իրավապահ համակարգի ղեկավարները` տվյալ դեպքում Արցախի ՆԳՆ ի ղեկավար կազմը։ Որը պարտավոր էր տարածքի վերահսկողությունը ժամանակին վերցնել իր ձեռքը, որպեսզի եղած վառելիքը` ժամանակին հանվի վառելիքի մեքենաներով ու հավասարապես բաժանվի ժողովրդին։
Բայց սա չարվեց…
Անգամ ստեղծված քաոսի ժամանակ նույն ՆԳՆ ի ղեկավարությունը` որի կազմի մեջ էր մտնում Արցախի Արտակարգ իրավիճակների վարչությունը, պարտավոր էին ժողովրդին հրանգավորել, որպեսզի ժողովուրդը պահպանի անվտանգության կանոնները։ Նրանք պարտավոր էին հարկ եղած դեպքում նույն ժողովրդին բացատրել ու պահանջել որպեսզի վառելիքի պահեստների մոտակայքում միանգամից այդքան շատ մարդ չհավաքվեր, վերջին հաշվով հնարավորություն էլ չկար միանգամից այդքան շատ վառելիք հանելու։ Իսկ եթե ինչ որ տեղ, նույն ՆԳՆ ղեկավար կազմը փորձեր անգամ հերթեր պահել, ապա և գործը ավելի արագ կգնար և այդքան ահռելի կորուստներ չէր լինի…
Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։
Արցախի Կանչը հուշակոթողի շինարարության համակարգումը` չպիտի վստահվեր Արցախ ՆԳ նախարարին, մի մարդու ով իր հանցավոր անտարբերությամբ մեղավոր է 200 ից ավելի զոհերի 20 ավելի անհայտ կորածների ու 300ից ավելի վիրավորների համար։
Հետևություն, կամ արայիկի նշանակած պաշտոնյաները` իրենց տեղերում չէին, կամ էլ սրանք հատուկ են հանցավոր անտարբերություն դրսևորել։
Եթե հրդեհի զոհերի մեղավորը ապաշխարեր, զոհերի հարազատներից ներողություն խնդրեր ու այդքանից հետո հուշակոթողի կառուցումը համակարգեր, դա ինչ որ տեղ հասկանալի կլիներ։
Իսկ տվյալ դեպքում մեղավորի կողմից հուշակոթողի շինարարությունը համակարգելը` նշանակում է անարգել զոհերի հիշատակը` սա լկտիություն է, ցինիզմ ու սրբապղծություն։
Հ.Գ . Գնա մեռիր, արի սիրեմ։