Արցախի հարցը փակված չէ. ողբերգությունն այն է, որ դրա մասին այսօր խոսում են բազմաթիվ երկրներ՝ բացի Հայաստանի կառավարությունից. Արշակ Կարապետյան

Արցախի հարցը փակված չէ, այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ հանուն հզոր Հայաստանի և Արցախի վերածննդի՝ մենք պարտավոր ենք հաղթահարել ստեղծված փորձությունը՝ թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ շարժվելով։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծվեց լայնածավալ պատերազմ։

Պատերազմը դադարեցնելու նպատակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Դրա հիման վրա Արցախում տեղակայվեցին ՌԴ խաղաղապահ ուժեր։

Հինգ տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի տարածքի մեծ մասը անցավ թշնամուն։ Այնուամենայնիվ, Արցախը դեռ գոյություն ուներ։

Սակայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ինչն էլ հիմք դարձավ 2023 թվականի ողբերգական իրադարձությունների։ Այսօր, ցավոք, հայերի պատմական բնօրրան Արցախը ամբողջությամբ կորսված է և հայաթափված։

Հակամարտության համապարփակ և տևական լուծումը հնարավոր էր միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Այդ գործընթացը պետք է ապահովեր Արցախի կարգավիճակի հստակեցում, տեղահանված արցախահայության՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը և Արցախի ժողովրդի՝ իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների վրա։

Սակայն Հայաստանի գործող իշխանությունները, ենթարկվելով թուրք–ադրբեջանական տանդեմի ճնշումներին, ստորագրեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը՝ այդպիսով փակելով արցախահայության վերադարձի դուռը։

Այնուամենայնիվ, Մինսկի խմբի լուծարման նպատակով դավադրաբար ստորագրված այդ դիմումը չի կարող ոչ իրավական, ոչ էլ քաղաքական առումով վերացնել Արցախի Հանրապետության գոյության և իրավական սուբյեկտայնության փաստը։

Իշխանության կողմից իրականացվող մանիպուլյացիաներն ու խեղաթյուրումները ժամանակավոր բնույթ ունեն և անկարող են խեղդել ճշմարտությունը։

Արցախի հարցը փակված չէ։

Ողբերգությունն այն է, որ դրա մասին այսօր խոսում են բազմաթիվ երկրներ՝ բացի Հայաստանի կառավարությունից և նրա կոռումպացված ու կախյալ իշխանություններից։

Այսօր մենք խոնարհում ենք գլուխներս այն քաջարի հայորդիների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի ազատ և արժանապատիվ ապագայի։

Հանուն հզոր Հայաստանի և Արցախի վերածննդի՝ մենք պարտավոր ենք հաղթահարել ստեղծված փորձությունը՝ թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ շարժվելով։

Մեր ուժը մեր միասնության, հավատքի և արդար պայքարի մեջ է»,- նշել է Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։