Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Այս շինծու գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի։




