ՏԵՍԱՆՅՈւԹ․ Արցախցիներին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի ու թռչելու վրա. նախագահ Սարգսյան

Արցախի հերոսական ժողովրդին «փախած» կամ «թռած» է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենագրությունը հիմնված է փախուստի ու թռչելու վրա, ՀՀԿ 18-րդ համագումարին ասաց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

«44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետ սեփական ժողովրդից փախչել ու վախեցած թաքնվել է բունկերում»,- ասաց նա։

Նախագահի խոսքով՝ մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտուն տեսքը. որ Փաշինյանը հեռանա կառավարության իր աշխատասենյակից մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։