Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներկայացրեց միասնական հայտարարություն-պահանջագիր․ «Նախաձեռնողական, հետևողական ու պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական, դիվանագիտական քայլեր՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող ու այնտեղ անվտանգ, կայուն ու ինքնորոշված կյանքը։ Մինչ այդ պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ կայուն ու արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում արցախցիների համար։ Զերծ մնալ արցախցիների հանդեպ, նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից ու պատժել դրսևորումների հեղինակներին։ Հետևողական ու հրապարակային բարձրացնել Արցախի հայկական, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը․․․»։