Search
Close this search box.

Արցախցիների՝ 2023-ի սեպտեմբերի չվճարված կենսաթոշակների ու նպաստների վճարումը կմեկնարկի օգոստոսի 27-ին

Please enter a valid URL

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:

«Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին»,-ասված է հաղորդագրության մեջ: