Search
Close this search box.

Արցախահայությունը այսօր գեղեցիկ խոսքի կարիք չունի․ Գեներալ Արշակ Կարապետյանի ուղերձը Արցախի Հանրապետության Սահմանադրության ու հանրաքվեի օրվա առիթով

Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության ու հանրաքվեի օրն է.

1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում, Արցախի հայությունը բացառիկ կամք դրսևորեց՝ 99.01%-ն «այո» ասելով անկախության գաղափարին:

Գեղեցիկ խոսքերի կարիք, վստահ եմ, այսօր արցախահայությունը չունի, միակ բանը, որ կարող ենք և պարտավոր ենք անել՝ սատար կանգնել և պայքարելն է հանուն նրանց իրավունքների, ազատությունների և արժանապատիվ կյանքի։

Ես ուզում եմ ասել, շատ ազգեր, նույնիսկ երբեմնի մեծ կայսրություններ պարզապես անհետացան պատմության էջերից։ Բայց մենք կանք այսօր, մենք այն ժողովուրդն ենք, որ պատմականորեն գոյություն ենք ունեցել և կլինենք ապագայում՝ մեր ազգային յուրահատկության շնորհիվ։

Հետևաբար, մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համահայկական մակարդակով կազմել ազգային համախմբում։ Սա այն պահն է, երբ պետք է մի կողմ դնել ցանկացած շահ, և ամուր կառչել Հայաստանի պետականության վերականգնման գործին․ սա է մեր նվիրական շահը։