Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քամալա Հարիսը արթնացնում է Հայաստանում ԱՄՆ գործակալական սիրտը՝ միացնելով նախկինների երակներին:
2020-2023 թվերը Արցախը քանի՞ անգամ ա հանձնվել:
Մի անգամ նոյեմբերի 9-ին,
Մի անգամ նոյեմբերի 20-ին՝ Քարվաճառով հանդերձ,
Մի անգամ Փառուխով ու Քարագլուխով,
Մի անգամ 2022թ. օգոստոսին Աղավնոն, Սուսն ու Բերձորը տվեցին,
Մի անգամ 2023թ. մայիսի 14-ին՝ դավաճանը հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս,
Մի անգամ էլ մայիսի 17-ին դավաճանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում
Մի անգամ դեկտեմբերի 12-ին՝ Արցախը շրջափակելով
Մի անգամ սեպտեմբերի 19-ին 2023 թվի՝ Արցախին օգնության չհասնելով ու հայաթափելով:
3 տարվա մեջ 8 անգամ հանձնել են Արցախը, հաշվված չեն դավաճանների հարցազրույցները, թե Արցախը պահելու ռեսուրս չկա, թե 30 տարի հանձնած ա էղել Արցախը, թե Շուշին դժբախտ, դժգույն ա ու հայկական չի, Տեղ գյուղից էն կողմ Ադրբեջան ա:
Հաշվված չի 0 կետից բանակցություն սկսելը, Արցախը Հայաստան է և վերջ արտահայտությունը, ու խոսքերը, թե Արցախն իրա նախագահն ունի, թող ինքն էլ բանակցի:
8 անգամ հանձնելուց մոտ 6000 մարդ ա մահացել, 10 հազարից ավելի վիրավորվել, 150-200 հազար մարդ տուն ու սեփականություն կորցրել, մարդիկ սովամահ են եղել, հիվանդները բուժօգնություն չեն ստացել, մահացել են, երեխաներ են նվաստացվել, սնունդ փնտրող մայրը երեխաներին մահացած ա գտել, կանայք խոշտանգվել, բռնաբարվել են, հարազատներին արագ թաղել ու դուրս էկել երկրից, արտագաղթել, քաղաքացիությունից զրկվել:
8 անգամ հանձնելուց էս բոլոր դեպքերն աչքերի առաջ, ականջների մեջ Ամերիկայի գործակալական հայկական ֆիլիալը ոչ գվում էր, ոչ բվում էր, սիրտն օֆլայն էր, ուղեղը՝ խզմալյան:
Հակառակը, խանգարում էր, որ կանխենք Արցախի հանձնումը:
Մեկը Էրդողանին հավասար ռազմական հեղաշրջմանն էր դեմ իբր, մյուսը նախկիններին իբր, էն մեկը ռուսներին իբր:
Հիմա ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալլա Հարիսը ու Կանադայի արտաքին գործերի նախարարությունը ասել են, որ արցախցիները վերադարձի իրավունք ունեն, և ողջ ագենտուրան մի ուրախության, մի հայրենասիրության մեջ ա, էն բացահայտված շպիոն Արման Բաբաջանյանը եվրոքվեն թողել ու ուրախությունից քիչ ա մնում մորը նորից ծախի, իբր իրանք չէին, որ երեք տարի, 8 անգամ նպաստել են Արցախի հանձնմանը՝ ժողովրդին կերակրելով նախկինների վախով ու պահելով Նիկոլ Դավաճանին, որ վերջնական հանձնի Արցախը, մեզ ենթարկի ցեղասպնության:
Բայց արի ու տես, որ արցախցիների վերադարձի իրավունքը նախկինների, մանավանդ Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, Հայ դատի գրասենյակների, այսինքն՝ Դաշնակցության ու Արցախի նախկին համարվող վերնախավի ջանքերով ա օրակարգում, բայց էդ ջանքերը չէին լինի, եթե կնոպկայով գույն փոխողները չլինեին ասպարեզում, որովհետև այդ դեպքում Արցախը կլիներ Հայաստանում ու մեր գերխնդիրը մեզ Արցախ վերադարձնելը չէր լինի, այլ Արցախի անկախությունը ճանաչելը, որ ոչ ոք չկարենա էնտեղից մեզ քշել:
Ու սենց էղավ, որ մտաք նախկինների օրակարգի մեջ չերեզ Քամալլա Հարիս, ոչ թե չերեզ արյուն կամ լեզու կամ հարգանք ու ճշմարտություն:
Այդուհանդերձ, Արցախ վերադառնալու մեր իրավունքը ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային կրկին կբերի նույն սեղանի շուրջ, ի հեճուկս Դավաճանության պայմանագիր կուսակցության, որ շատ էլ լավ գիտեն Մինսկի խումբն ինչ ա ու ոնց էր զսպում ուժով Արցախի հարցը լուծելուց»: