Արցախ վերադարձի իրավունքի միջազգային ճանաչում է հարկավոր. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադառնալու հարցի լուծումը ժամանակ է պահանջում, առաջին քայլը պետք է լինի վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումը։

«Արցախ վերադառնալու համար նախ պետք է ճանաչվի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը, որպես պետություն, նույնիսկ չի ուզում ընդհանրապես խոսել այդ թեմայի շուրջ»,- ասել է Քոչարյանը։

Նա հավելել է՝ իրենց պատկերացմամբ՝ առաջնային քայլից՝ վերադարձի իրավունքի ճանաչումից հետո պետք է աշխատել արցախցիների անվտանգության ապահովման ուղղությամբ. խոսքն այս պարագայում անվտանգ վերադարձի մասին է։

«Դա շատ դժվար է լինելու և ժամանակ է պահանջելու»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհանդերձ, նրա խոսքով, նույնիսկ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրը կարող է լուծվել, եթե ճիշտ աշխատանք տարվի։

«Իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ անլուծելի թվացող հարցը հետևողական աշխատանքի ընթացքում լուծում ստացել է։ Եթե հարցի լուծմանը չես հավատում, այն լուծում չի ստանա։ Հարցի կարգավորման մոտեցումը, ալգորիթմը դա է։ Հիմա մենք խոսում ենք վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման մասին։ Դրանից է պետք սկսել»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։