Արայիկ Հարությունյանը խոսել է Գանձակի հրթիռակոծությունից

Մարտի 14-ին Բաքվի զինվորական դատարանում շարունակված շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես խոսել է Գանձակի (Գյանջա) հրթիռակոծության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հարությունյանը նշել է, որ իբր այս մասին տեղեկություն է ստացել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից:

«Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր։ Գլխավոր շտաբից ասացին, որ զրույց եմ ունեցել իրենց պետի հետ։ Առաջին փուլում ինձ տեղեկացրին Գյանջայի օդանավակայանի հրետակոծության մասին։ Դրանից հետո ես նրա հետ չեմ շփվել»,- ասել է Հարությունյանը: