Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը կոչ է անում անջատել ավելորդ «լույսերը»։
«Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:
Ինչո՞ւ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար, ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ՝ եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,- գրել է նա։




