Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը։