Արարատի խորհրդանիշը հանվում է և՛ սահմանապահի դրոշմանիշից, և՛ ՔՊ կանոնադրությունից. Civilnet

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը ոչ միայն պետական խորհրդանշաններից, այլև սեփական կանոնադրությունից։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Սեպտեմբերի 11-ին կառավարության որոշման համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 1-ից Արարատ լեռան պատկերը կբացակայի Հայաստանի սահմանապահ ծառայության դրոշմանիշից։

Ուշագրավ է, որ նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման ներկայացրեց ՔՊ-ի նոր կանոնադրության նախագիծը, որտեղից նույնպես հանվել է Արարատ լեռան հետ կապված ձևակերպումը։

Մասնավորապես, կուսակցության գործող կանոնադրության մեջ կա ձևակերպում՝ «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»։ Նոր նախագծում այս դրույթը բացակայում է։ Բացի այդ, գործող կանոնադրության տեքստն այլևս հասանելի չէ կուսակցության պաշտոնական կայքում, սակայն դրա բովանդակությունը պահպանվել է այլ հարթակներում, օրինակ՝ Վիքիպեդիայում։

Այս փոփոխությունը նախատեսվում է վերջնականապես հաստատել սեպտեմբերի 20-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՔՊ հերթական համաժողովի ընթացքում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։