ArmLur.am-ը գրում է․ Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն այն եզակի պաշտոյան է, ով հեղափոխությունից ի վեր նշանակվել է այս պաշտոնում և ոչ մի այլ քաղաքական պաշտունում չի աշխատել։
Նա մինչ հեղափոխությունը քաղաքականությամբ չի զբաղվել, նրա հիմնական աշխատանքային գործունեությունը ձեռներեցությունն էր։ Այսպես՝ 2014-2016 թթ.- Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ 2016 թթ. – «Ամետիստ-ԱՄ» ՍՊԸ՝ գործադիր տնօրեն, 2017-2018 թթ. – «Բուլդի» ՍՊԸ՝ փոխտնօրեն, 2018 թ. հունիսից՝ ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:
Կառավարումից 4 տարի անց՝ 2022 թվականին, փոխմարզպետը գնել է բնակարան 33 մլն 582 հազար դրամ արժեքով Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար 289 ԱՄՆ դոլար և 2 մլն 61 հազար ՀՀ դրամ։
Փոխմարզպետ Նազարեթյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 504 հազար դրամ, որից 11 մլն 714 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից, 2 մլն 989 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամտահարկի վերադարձն է։
Եկամուտների գրեթե 6,8 մլն դրամը ստացված փոխառություններն են Ինեկոբանկ ՓԲԸ-ից և Արդշինբանկ ՓԲԸ-ից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 58 հազար դրամ, որից 27 մլն 558 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 674 հազար դրամ։
2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 8 հազար 520 ԱՄՆ դոլար։
Մամուլը գրել էր, որ Նազարեթյանն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի համակուրսեցին է:
Արտավազդ Նազարեթյանի ՔՊ-ական լինելու մասին հայտարարագրում ոչինչ չկա, սակայն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցուն պնդել էր, որ «կոռուպցիա չկա, որովհետեւ երբ ՔՊ կուսակցությունը հիմնվել է, այս մարդն ակտիվ մեզ հետ ամեն հարցում զբաղվել է: Ցանկացած հարցում աջակից է եղել մեր ցանկացած քայլին»։