Արարատի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 վիրավոր

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։