Նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ы:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Վլադիմիր Գ․-ն է։
Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․ Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։
Ոստիկանները Ա․ Հ․-ին, Ա․ Գ․-ին և Ն․ Շ․-ին ձերբակալվել են և ձեռնարկում են միջոցառումներ Ա․ Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։




