Արարատի բնակիչը կալանավորվեց Արամ Սարգսյանի uպանությունը կազմակերպելու համար

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արարատի բնակիչ Ստեփան Սամվելյանին դատարանը 2 ամսով կալանավորել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի և 335-ի 1-ին մասի հոդվածների հատկանիշներով նախաձեռնված վարույթ, որի շրջանակներում Արարատի մարզի բնակիչ Ստեփան Սամվելյանը մեղադրվում է Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության համար։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։