«Արարատ Միրզոյանը խոստովանում է, թե ինչպես է Ադրբեջանը «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը Դոյչե Վելլեի հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը պահանջում էր Հայաստանով անցնող և դեպի Նախիջևան տանող երկաթուղու երկայնքով ռուսական ներկայություն, իսկ իրենք՝ Հայաստանի իշխանությունը, դեմ էին «արտատարածքային» տրամաբանությանը: Միրզոյանը ասում է, որ Թրամպի ուղին միջանցք չէ:

Սա իհարկե ներկայացնում եմ որոշակի համառոտ:

Միրզոյանը գործնականում կամա, թե ակամա խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում, այդպիսով իր համար ստեղծելով հայտարարության մյուս՝ դրան նախորդող ութ կետերի հարցում իր մանեւրի դաշտն ու հետագայում դրանց ապամոնտաժման միջավայրը:

Ես այս մասին խոսել եմ քանիցս, որ Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի իհարկե Արեւմուտքից:

Իսկ ինչպե՞ս պետք էր տորպեդահարել այդ կետը: Այո, մի կողմից նպաստել Հայաստանում քարոզչական լայն ալիքին, որն այդ կետը ներկայացնում էր որպես «միջացք», այդպիսով ըստ էության Փաշինյանին կամ ստիպելով հեռանալ այդ կետից կամ օգնելով հեռանալ: Իսկ մյուս կողմից էլ դնել այնպիսի պահանջներ, որոնք այսպես ասած կլինեին անընդունելի: Հնարավոր երկաթուղու կամ ճանապարհի երկայնքով ռուսական ներկայության մասին ադրբեջանական պնդումը հենց այդ շարքից է:

Հարց կառաջանա, իսկ ռուսները՞: Ի՞նչ ռուսները: Եթե օրինակ Ադրբեջանն ասում է, թե՝ ոչ, ես չեմ վստահում Հայաստանին եւ իմ երաշխիքը ռուսական ներկայությունն է, ի՞նչ պետք է անեին ռուսները, Բաքվին համոզեին, որ հրաժարվի՞ այդ մոտեցումից: Իհարկե ոչ, որովհետեւ ռուսները ուկրաինական ուղղությամբ լիցքավորվող զարգացումների հարցում ունեին Բաքվի հետ դեռեւս անելիք իրենց առեւտուրը, որ ամբողջացրին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով՝ Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ:

Հետեւաբար, ռուսներն ավելի շատ մտածելու էին իրենց համար այդ մեծ խնդրի, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փրկելու մասին: Այդ կետը մեզ էր պետք փրկել՝ Արցախը պահելու համար, կամ Արցախը պահելու իրատեսական հնարավորությունները պահպանելու համար:

Մինչդեռ մենք չենք «փրկել» 9-րդ կետը, որը, կրկնում եմ, բացարձակապես արտատարածքային միջանցքի մասին չէր: 9-րդ կետը ոչ միայն որեւէ առումով պակաս չէր այսպես կոչված Թրամպի ուղղու տրամաբանությունից, այլ ինչ որ առումով նաև ավելի բարենպաստ էր առնվազն ձևակերպումների իմաստով: Թե ինչով, կներկայացնեմ հաջորդիվ»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։