Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։

Արաղչի–Միրզոյան նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 2–ին։ ՀՀ արտգործնախարարը ցավակցություն էր հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների նահատակության կապակցությամբ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։