Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը Հաագայում առաջին անգամ կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։