Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում անցկացվող դիվանագիտական եռօրյա ֆորումին

Անթալիայում անցկացվող դիվանագիտական եռօրյա ֆորումին կմասնակցի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։ Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը։

Նշենք, որ նախարարի այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։

Ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս հայկական պատվիրակությունը մասնակցել էր այդ ֆորումին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։