Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանին ու Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանին ընդգրկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում։
Հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր անդամներ են ավելացվել հանձնաժողովի կազմում։ Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշումը դեռ կայացվել էր հոկտեմբերի 8-ին։
Հանձնաժողովի ընդհանուր կազմն ունի հետևյալ տեսքը՝
• Մհեր Գրիգորյան՝ ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
• Վահան Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
• Ռոբերտ Աբիսողոմոնյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
• Արմեն Ղազարյան – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
• Եսաի Մկրտչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
• Դավիթ Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
• Արմենակ Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
• Արտյոմ Սուջյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
• Աննա Կարապետյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
• Անուշիկ Ավետյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
• Արմեն Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
• Քրիստինե Ղալեչյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
• Ավագ Ավանեսյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
• Ռաֆայել Գևորգյան – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
նախագահի տեղակալ
• Գևորգ Մանուկյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
• Սերգեյ Պետրոսյան – ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
• Սահակ Սահակյան – ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
• Կարեն Սարգսյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
• Գոհար Աբաջյան – «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Արարատ Միրզոյանի կինը այս տարվա հունիսի 5-ին նշանակվել էր նշանակվել էր «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն, իսկ Կարեն Անդրեասյանը անցած տարի ազատվել էր ԲԴԽ նախագահի պաշտոնից, իսկ այս տարվա օգոստոսի 30–ին նշանակվել էր Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։։
 
								



