Արամուսցի մարդաuպանը 21 հոգանոց ցուցա՞կ է ունեցել. «Փաստինֆո»

Արամուսում նյարդերը չեն հանդարտվում՝ տեղի ունեցած սպանությունների շարքից հետո։ Տեղի բնակիչները «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ սպանությունները, ըստ ամենայնի, կանխամտածված է եղել, ավելին՝ անգամ ցուցակ է ունեցել, թե որոնց պետք է սպանի։ Ըստ տեղեկությունների՝ ցուցակում եղել է 21 անձի անուն։

Արդեն հաստատվում է, որ առաջին սպանությունը եւս պատահականություն չի եղել. համենայն դեպս՝ չարագործը նախապես ճշտել է նրանց գտնվելու վայրը։ Այն է զանգել է հարեւանին, ով ասել է, որ գազարի դաշտերում են՝ չիմանալով, որ իրենց սպանողին են հայտնում իրենց գտնվելու վայրը։

Իսկ կատարված սպանությունների մասին էլ հպարտացել է քեռու տանը, որտեղից անմիջապես փորձել են կապ հաստատել իրավապահների հետ։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նա փորձել է վնասել նաեւ քեռակնոջը՝ տաք ջուր լցնելով։

ՔԿ-ից փորձեցինք ճշտել, որ արդյոք նրա նկատմամբ հարուցված քրեական գործում առկա են հոդվածներ՝ նաև մահափորձ կատարելուհամար, սակայն ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական հոդվածները չորս սպանության դրվագով են, մահափորձի դեպք, այս պահի դրությամբ, չկա։ «Քրեական վարույթով որևէ ցուցակի մասին չունեմ մեկնաբանություն։ Մնացյալ մանրամասները քրեական վարույթի նախաքննության ընթացքում կարծում են կպարզվեն»,-հայտնեցին ՔԿ-ից։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։