Search
Close this search box.

Արամ Երիցյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը մերժվել է

Օրեր առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել էին ու կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացրել։ Երկրորդ անգամ ևս դատարանը մերժեց նրան կալանավորելու որոշումը։

Այդ մասին հայտնել է Արամ Երիցյանի եղբայրը՝ Ռոման Երիցյանը։

«Արամին կալանավորելու միջնորդությունը կրկին մերժվեց։ Ի՞նչ ասեմ։ Սպասենք հաջորդին»,- սոցցանցում գրել է նա։