Քիչ առաջ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը և Մկրտիչ Սրբազան ազատվեց կալանքից։
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,-գրել է նա:




