Արագածոտնի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակի մաhը

Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը, ժամը 01։20-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 11-օրական Լուսինե Մ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «շնչառության վատթարացման գանգատով»։

Մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողների կողմից։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։