Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորմամբ հոսպիտալացվել է

Փետրվարի 7-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից 3 հոգի անհայտ ծագման թունավորմամբ դիմել են բուժօգնության, իսկ քիչ անց շտապօգնության ավտոմեքենայով նույն հասցեից բուժօգնության են տեղափոխվել ևս 3 հոգի։

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացիներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Թ․ Ն․-ն, 11-ամյա Կ․ Ա․-ն, 8-ամյա Լ․ Ա․-ն, 49-ամյա Լ․ Վ․-ն, 5-ամյա Մ․ Ա․-ն և 20-ամյա Ն․ Գ․-ն:

Պարզվել է նաև, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղերից մեկում՝ խոհանոցում առկա հեղուկ գազի 5 լ. տարողությամբ տարայից՝ գազի արտահոսքի հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։