Արաբկիրի՝ մեկ տարի առաջ կալանավորված թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի

Մեկ տարի առաջ կալանավորված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը վերադարձել է աշխատանքի։ NEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Արամ Ազատյանի նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Մինչ այդ, նա մի քանի օր տնային կալանքի տակ է եղել։

Նշենք, որ Արամ Ազատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։