Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրել է Արա Նռանյանին:
Հավելենք՝ Նռանյանը ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը: Արա Նռանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88, դեմ` 1 պատգամավոր:
Նռանյանի թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։