Search
Close this search box.

«Ափսոսում ենք, որ սիրելի Դավիթն էլ մեր կողքին չէ, նրան էլ չենք տեսնելու»․ Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց

Դառնորեն սգում ենք, քանի որ շատ երազանքներ ու անելիքներ մնացին անավարտ։ Նման հայտարարություն է տարածել Արարատի մարզի Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

«Ափսոսում ենք, որ սիրելի Դավիթն էլ մեր կողքին չէ, նրան էլ չենք տեսնելու։
Վիշտն անսահման է, ցավն՝ անասելի, խոսքերն ավելորդ։

Խորին ցավակցություն ենք հայտնում և կիսում ձեր վիշտը: Աղոթում ենք, որ ընտանիքը գտնի մխիթարություն և ուժ այս դժվարին պահին:
Աստված լույսերի մեջ պահի հոգիդ Դավիթ ջան»։

Հիշեցնենք՝ Դավիթը սպանվել է։ Վիճաբանության ժամանակ նրան դանակահարել են։