ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի, այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի համար, բանկի ընտրությունը Միասնական սոցիալական ծառայությունն իրականացրել է ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
«Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10000 դրամով»,- ասվում է հաղորդագրության մեջ։





