«Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են անկանխիկ եղանակով։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը և ստանալ բանկային քարտ»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով։ Այսինքն՝ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք կա՛մ օբյեկտիվ, կա՛մ սուբյեկտիվ պատճառներով չեն անի, դա կարվի ավտոմատ եղանակով»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով՝ մոտ 30 հազար քաղաքացի ինքնուրույն անցել է անկանխիկի դաշտ։




