Ապօրինի գործընթացների արդյունքում այգին օտարվել է, և այժմ այդտեղ ցանկանում են կառուցել 18-հարկանի շենք. Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, իմ տան անմիջական հարևանությամբ ցանկանում են կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք, որի բնակարանների քանակը համարժեք է հինգ 9-հարկանի շենքի բնակարանների թվին։
Այդ հողատարածքը մինչ վաճառելը հանդիսացել է համայնքային կանաչ գոտի, որի վրա քաղաքապետարանը կառուցել էր երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և թենիսի կորտ։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ այդպիսի հողերը համարվում են ոչ օտարման ենթակա, այսինքն՝ չպետք է վաճառվեն կամ սեփականաշնորհվեն։ Սակայն ապօրինի գործընթացների արդյունքում այդ այգին՝ խաղահրապարակի և կորտի հետ միասին, օտարվել է, և այժմ այդտեղ ցանկանում են կառուցել 18-հարկանի շենք։

❗️Եվ հենց այս շենքի կառուցման շինթույլտվության վերաբերյալ վերջին հանրային քննարկման ժամանակ Անի Խաչատրյանի հրահանգով ոստիկանությունը ինձ ապօրինաբար ձերբակալեց, https://www.facebook.com/share/v/1FKWEosasV/
որպեսզի ես չմասնակցեմ հանրային քննարկմանը, որպեսզի քննարկման ժամանակ չհնչեն իրավական, փաստահեն հիմնավորումներ, և հնարավոր լինի շինթույլտվությունը տրամադրել դրական եզրակացությամբ՝ իրավական փաստերի բացակայության պայմաններում։

‼️ Շենքի կառուցման երրորդ հանրային քննարկումը տեղի է ունենալու օգոստոսի 7-ին, ժամը 11։00-ին, այն դեպքում, երբ դրա վերաբերյալ հանրային քննարկման հրավերը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական էջում չի հրապարակվել՝ որպեսզի քննարկումը անցկացվի գաղտնի, և քաղաքացիները չմասնակցեն հանրային քննարկմանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։