«Աջապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքում հանցագործության առկայության մասին գրությունը, դեռ անցյալ տարի, ստորագրել եմ նույն ձեռքով, որով գրում եմ այս տեքստը։
Այո, ռազմական հեղաշրջման կոչ անելը քրեական օրենսգրքով արգելված ու պատժելի է։ Աջապահյանը կատարել է այդ արարքը։
Բայց, մեղմ ասած, չեմ կարծում, որ նման արարքի համար պետք էր 2 տարի իրական (ոչ պայմանական) բանտարկություն սահմանել։
Աջապահյանի պատժի չափը ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։