«Ապագայի Հայաստանը պետք է լինի իրական եվրոպական արժեքների պետություն». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով։
Այսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։
Իսկ այսօվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։
Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելին եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։
Եվ ապագայի Հայաստանը պիտի լինի իրական եվրոպական արժեքների պետություն՝
— արժանապատիվ
— ժողովրդավար
— մրցունակ եւ ժամանակակից
— առանց քաղբանտարկյալների
— մարդու հիմնարար ազատությունները հարգող
— քրիստոնեական արժեքների վրա խարսխված
Դրան հասնելու փաստաթուղթը եւ ճանապարհային քարտեզը մենք 2017-ի աշնանը ստեղծել էինք՝ Սերժ Սարգսյանի ջանքերով, սակայն հոգով բարբարոս ռեժիմապետը քանդեց նաեւ դա՝ Հայաստանի իրական բարեփոխումների նախագիծը, Հայաստանի եվրոինտեգրումը վերածելով էթնոմշակությաին պապուասության։
Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։