Search
Close this search box.

«Ապագա կա». Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ–ի Ապագայի գագաթնաժողովում այսօր հայտարարեց, որ իր համար առավել կարևոր է մասնակցել այս նիստին, քանի որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է` «Ապագա կա»։

Նյու Յորքում անցկլացվող ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 79–րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովում նա նաև հայտարարեց, որ անցյալը մենք չենք կարող փոփոխել, շատ բաներ նույնիսկ այսօր չենք կարող փոխել, այդ պատճառով այսօր ապագայի ձևավորումն ամենագլխավոր խնդիրն է։

«Մեր օրակարգը ևս հայտնի է` խաղաղություն, անվտանգություն, բարգավաճում, մարդու իրավունքներ, արհեստական բանականություն, կլիմայի փոփոխություն և այլն։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, սակայն ապագայի մասին այն, ինչ կարող ենք այսօր անել, դա պոզիտիվ մտածելակերպն է»,– հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի` միջազգային ձևաչափերը վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների հարթակ և, սովորաբար, ՄԱԿ–ի նիստերին գալիս են` ասելու, թե որքան վատ է ամեն ինչ։

«Մենք պետք է մտածենք ու տեսնենք լավ ապագա, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում մեր գիտակցության մեջ։ Ես ուզում եմ ասել, որ ապագա կա, ու իմ ներդրումն եմ ուզում ունենալ դրա մեջ։ Ես ուզում եմ կենտրոնանալ հեռանկարային հնարավորությունների վրա և չեմ փորձելու մեղադրել հարևաններին։ Եկեք դեռևս խոսենք այդ մասին, քանի որ սկզբում խոսքն էր, իսկ խոսքը Աստծո մոտ էր։ Դրա համար պետք է սկսել բարի խոսքերից և պետք է ընտրել կարգախոս, որ կա ապագա` որպես տեսություն, ու աշխատենք այդ տեսության ապացուցման վրա։ Եկեք դա անենք»,– հայտարարեց նա։