Անշարժ գույքի շուկայում գների անկում եթե կա, ապա չափավոր է. ԿԲ նախագահ

Անշարժ գույքի շուկայում գների անկումը չափավոր է. հրավիրված ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Անշարժ գույքի շուկայի մասին վերջին չորս հաշվետվությունների մեջ ԿԲ-ն խոսել է հնարավոր գների անկման ռիսկի վերաբերյալ, բայց, բարեբախտաբար, այս պահին գների անկում, եթե կա, ապա չափավոր է և տեղի է ունենում կանխատեսելի հանդարտ հետագծով, որի համար մենք որևէ հավելյալ ռիսկեր այս պահին չենք տեսնում, որովհետև ՀՀ-ում տնտեսական ակտիվության որոշակի արագացում կա»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է առաջարկի և պահանջարկի դիսբալանսին երկու տարի հետո, ապա, ըստ Գալստյանի, դեռևս շուտ է ասել․«Կարծում եմ պետք է ապրենք և տեսնենք, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետև անշարժ գույքի շուկան ածանցվում է այլ գործոններից, և դժվար է երկու տարի հետոյի համար որևէ բան ասել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։