Աննախադեպ «ինքնիշխան» ենք՝ մեկը «Զանգեզուրյան միջանցք»-ի մասին է բարբաջում, մյուսը՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի, մեկ ուրիշն էլ՝Հայաստանի տարածքի մի մասի վարձակալության

Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. մեկը Հայաստանը պաշտոնապես անվանում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» և բռնազավթման մեջ պահում մեր տարածքի մի մասը, մյուսը՝ ռեժիմով բարբաջում «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին, երրորդը՝ հայտարարում Հայաստանի տարածքի մի մասի վարձակալության պատրաստակամության մասին։

Իսկ Հայաստանից միայն հերքում են և շնորհակալություն հայտնում ամեն Բուրկինա Ֆասոյի՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։

Հիշողությունը կարճ բան է, քանզի բոլորը մոռացել են, որ ընդամենը 5 տարի առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն էր վայնասուն ու կական բարձրացնում «20 տոկոսի», իբր, բռնազավթման մասին և ուրախանում հերթական Կոտ դ’Իվուարի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչման փաստից։

Վարդան Ոսկանյանի տելեգրամյան էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։