Աննա Հակոբյանը Վիեննայում է․ նա հանդիպե՞լ է Թուրքիայի դեսպանի հետ մինչև Փաշինյանի այցը

Հունիսի 17-ին և 18-ին միջազգային դիվանագիտության կենտրոն համարվող Վիեննայում տեղի ունեցավ Առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային հարթակի (Summit of First Ladies and Gentlemen Global Platform) կողմից կազմակերպված «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» խորագրով միջազգային աշխատաժողովը։ Միջոցառումը կայացավ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի և Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերի նախաձեռնությամբ և հովանավորությամբ։ Այս մասին հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից:

Աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը` աշխարհի տասնյակ երկրների բարձր կարգի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փափուկ ուժի՝ որպես դիվանագիտության գործիքի կիրառման հնարավորությունները։

Աշխատաժողովին մասնակցում էին առաջին տիկիններ և պարոններ՝ Ալբանիայից, Ավստրիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Սլովենիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Գվատեմալայից, Գերմանիայից և այլն:

«Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» աշխատաժողովը ներառում էր չորս թեմատիկ ուղղվածությամբ խորացված քննարկումներ՝

Միջազգային դիվանագիտության և Փափուկ ուժի դերը ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում,
Միջազգային պրոտոկոլի դերը,
Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները,
Կանանց դերը աշխարհաքաղաքականության և խաղության մեջ
Աշխատաժողովի նպատակն էր համախմբել առաջին տիկնանց և պարոններին՝ խաղաղության կառուցման, նարատիվային երկխոսության և միջազգային համագործակցության խթանման շուրջ։ Այսօր, երբ աշխարհում հաճախ գերակշռում է կոշտ ուժի լեզուն, աշխատաժողովը կենտրոնանում էր փափուկ ուժի՝ կրթության, մշակույթի, մարդասիրության և հանրային վստահության և հանրային բարիքի վրա հիմնված ազդեցության կարևորման վրա։

Քննարկումների և մտքերի փոխանակման կլոր սեղանի շուրջ Աննա Հակոբյանը կիսվեց իր անձնական պատմությամբ` անդրադառնալով խաղաղության ձգտման և պահպանման գործում կանանց անփոխարինելի դերին: Նրա խոսքն ու փորձը մեծ արձագանք գտան երկրների Առաջին տիկնանց և պարոնների շրջանում, ովքեր բարձր գնահատեցին տիկին Հակոբյանի տեսլականը՝ նրան համարելով կանանց խաղաղարար գործունեության վառ օրինակ ու ոգեշնչող դերակատար։

Ժամանակակից խնդիրները պահանջում են ժամանակին համընթաց լուծումներ, և վաղուց այլևս արդյունավետ չեն դիվանագիտական և քաղաքական այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ կիրառվել են: Այս շխատաժողովը փաստեց, որ փափուկ ուժի թիրախային և մտածված կիրառումը կարող է դառնալ գերարդյունավետ գործիք՝ մեր օրերի քաղաքական ու հասարակական վերափոխումների գործում:
Նախօրեին Վանո Կոթեցի տելեգրամյան ալիքը հետևյալ տեղեկությունն էր տարածել․

Հենց հիմա Վիենայի Իմպերիալ հյուրանոցի ռեստորանում (մտնում ես հյուրանոց, ֆոյեով գնում ես մինչև վերջ, թեքվում ես ձախ՝ վերելակի կողքով մտնում ես ռեստորան) Աննա Հակոբյանը ընթրում է Վիենայում Թուրքիայի դեսպան Գյուրսել Դյոնմեզի հետ: Հենց հիմա: Տետ-ա-տետ: Աննայի դիմաց թուղթ ու գրիչ կա ու մի կարմիր թղթապանակ:

Նիկոլը 20-ին գնում է Թուրքիա՝ Հայաստանի վերջին կապիտուլյացիան ստորագրելու: Հետո կլացեք՝ չէինք սպասում, չգիտեինք:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։