Աննա Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարարի կնոջ հաշվի՞ն է Տանզանիա գնացել. հարց՝ Հրաչյա Հակոբյանին

Մանրամասն չգիտեմ, թե Աննա Հակոբյանն ո՞ւմ հետ, ո՞ւմ հաշվին է գնացել Տանզանիա, դուք եթե գիտեք, ուրեմն դուք էլ կիմանաք՝ շահերի բախում կա՞, թե՞ ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանի եղբայր, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շահերի բախում չկա, որ վարչապետի կինը Տանզանիայում տուրերի է մասնակցում ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովի կնոջ եւ դստեր հետ:

Դիտարկմանը՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ին այնտեղից լուսանկարներ հրապարակելը ճիշտ է համարում՝ Հակոբյանը պատասխանեց. «Դա էլ չեմ կարող մեկնաբանել, քանի որ չեմ տեսել, թե երբ է հրապարակել։ Հետևում եմ իրենց սոցիալական էջերին, սակայն այդ հրապարակումը չի հանդիպել»։

Նա ավելացրեց, որ իր համար նոյեմբերի 9-ը շատ ցավոտ օր է եղել. «Այդ օրը եղել եմ Երևանում, Եռաբլուր այս տարի չեմ գնացել»։

Այնուհետև Հակոբյանն ուղղեց իրեն՝ նշելով, որ Երևանում չի եղել. «Ինձ թված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հետ էիք։ Այս տարի այստեղ չեմ եղել։ Իշխանությունը տարբեր օրերի այցելում է Եռաբլուր, հարգանքի տուրք է մատուցում և՛ 2020 թվականի պատերազմի զոհերին, և ընդհանրապես բոլոր զոհերի հիշատակին»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի նախագահի կինը նոյեմբերի 9-ին հրապարակում է՝ ինչպես է իրենց դրոշը ծածանվում Ստեփանակերտում, իսկ մեր վարչապետի կինը Տանզանիայից է լուսանկարներ տեղադրում՝ Հակոբյանն ի պատասխան նշեց. «Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ հետեւում, թե ինչ հրապարակումներ է անում: Եթե Աննա Հակոբյանին հետևում եմ, ուղղակի չէի տեսել, Ադրբեջանի նախագահի կնոջն առհասարակ չեմ հետևում, թե ինչ է անում։ Ես չէի ասի, որ հանրությունը հետեւում է, որոշ լրատվամիջոցներ ավելի շատ հետևում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված հրապարակումներին, քան, օրինակ, մեր երկրի որոշ պաշտոնյաներին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։