Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթների մեջ կա՞ կոռուպցիա. մեկնաբանում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է՝ կոմիտեն ու ինքը կաշկանդվածություն չունեն որևէ դեպքով, այդ թվում՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից 1 միլիոն դրամով ճաշկերույթ կազմակերպելու դեպքով ստուգումներ անելու։

«Եթե ունենանք տեղեկություններ հանցագործության վերաբերյալ, թե՛ օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, թե՛ համապատասխան հիմքերի դեպքում նաև վարույթ նախաձեռնելու ու արդեն քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան գործողություններ, այդ թվում նաև՝ նախաքննություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ ինքը կոռուպցիա տեսնո՞ւմ է այդ գործընթացում՝ Նահապետյանն ի պատասխան ասաց՝ չի հասկանում, թե լրագրողն ինչ նկատի ունի։

«Մամուլը գրում է, որ պարտադրված ճաշկերույթ է 1 միլիոն դրամով, այդ ամենում կոռուպցիա կա՞, թե՞ չէ»,- հարցը հստակեցրեց լրագրողը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ ընդգծեց՝ թե՛ դատախազությունը, թե՛ կոմիտեն իրենց գործունեության ընթացքում պարբերաբար մոնիթորինգ են իրականացնում, այդ թվում՝ ուսումնասիրում նաև մամուլի հրապարակումները։

«Եթե գտնում ենք, որ կան հանցագործության վերաբերյալ որոշակի տվյալներ, պարտադիր այդ կապակցությամբ իրականացվում է համապատասխան վարույթ»,- հավելեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։