Search
Close this search box.

«Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել»․ ԶԼՄ

«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Լրատվականը գրում է․ «Վարչապետի տիկնոջ անունից հրավերն ընդունած լրատվամիջոցների ներկայացուցիչներին նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը հետաձգվում է, այն հավանաբար տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում, հետաձգման պատճառների մասին չեն հայտնել, ենթադրվում է, որ տիկնոջ հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, նա էլ չի ցանկացել խայտառակվել։

«Կրթությունը նորաձև» է արշավի շրջանակներում Հակոբյանը օրեր առաջ ցանկություն էր հայտնել «կրթել» նաև լրագրողներին ու խմբագրություններին հետևյալ նամակն էին ուղարկել․ «Բարև Ձեզ: Տիկին Աննա Հակոբյանի անունից, դեկտեմբերի 26-ին սիրով հրավիրում ենք ձեզ #կրթվելընորաձևէ արշավի հանդիպում-քննարկմանը: Ձեր կայքից հրավիրվում են երկու անձ՝ մեկ քաղաքական լրագրող և մեկ խմբագիր: Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ: Վայրը՝ կառավարական ամառանոց (Ձորափի 74): Խնդրում եմ նշված վայրում լինել առավոտյան ժամը 8:50 և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը մինչև դեկտեմբերի 23-ը»»։