Աննա Հակոբյանի ամուսնալուծությունն անվտանգային խնդիր չի կարող դառնալ. Գագիկ Մելքոնյան

Աննա Հակոբյանի ամուսնալուծությունը անվտանգային խնդիր չի կարող դառնալ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծությունից հետո անվտանգության որևէ խնդիր առաջանա:

«Ես վտանգ չեմ տեսնում: Իրենց ամուսնալուծությունն իրենց անձնական գործն է, այդ հարցը չեմ քննարկում, իրենց խնդիրն է»,- նշել է նա:

Անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ որպես նոր քաղաքական գործիչ ի հայտ գալու ու ընդդիմադիր հայացքներով հանդես գալու մասին քննարկումներին՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ չի կարծում, թե Աննա Հակոբյանը կներկայանա որպես նոր քաղաքական գործիչ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։