Անկեղծ, ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, բայց հուսով եմ, որ առաջիկայում այդ ամբողջը կշտկվի. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ Նա ծաղիկներ է խոնարհելու «Արցախի կանչը» հուշահամալիրում՝ ի հիշատակ արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների։
«Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի, որ նման օր մեր պատմության մեջ ընդհանրապես չլիներ։ Այսօր բոլորս պետք է կոչենք մեր անմահացած հերոսներին, խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, քույրերի ու եղբայրների առջև։ Նրանք իրենց ամենաթանկին տվել են հայրենիքին, որպեսզի մենք կարողանանք ապրել ու գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց, պետք է այնպես անել, որ նոր զոհեր չլինեն, կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ խաղաղ ու անվտանգ երկրում։

Անդրադառնալով նրան, որ Դավոսի միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Վանեցյանն ասաց. «Անհասկանալի է այս մարդկանց միգուցե մարդ էլ պետք չի իրենց ասել, պահվածքը և մոտեցումը։ Անկեղծ, ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, բայց հուսով եմ, որ առաջիկայում այդ ամբողջը կշտկվի»։

Ինչ վերաբերում է նրան, որ այսօր իշխանության ներկայացուցիչները Եռաբլուրում խուսափեցին «Արցախի կանչը» կոթողի առջև ծաղիկներ խոնարհել, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն ասաց. «Անկեղծ ասած չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրն է, երևի բարդույթները խանգարում են։ Այսօր այն օրը չի, որ պետք է այլ գնահատականներ տանք»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։